Библиотека knigago >> Проза >> Зарубежная современная проза >> Փափուկ բարձերի վրա


СЛУЧАЙНЫЙ КОММЕНТАРИЙ

# 1192, книга: Перечитывая Джойса
автор: Екатерина Юрьевна Гениева

Книга Екатерины Гениевой "Перечитывая Джойса" представляет собой всеобъемлющий литературоведческий анализ романа Джеймса Джойса "Улисс". Гениева, будучи ведущим экспертом по Джойсу, умело раскрывает многослойную структуру и инновационные техники этого знакового модернистского произведения. Книга разделена на пять глав, каждая из которых посвящена одному из эпизодов "Улисса". Гениева исследует различные литературные приемы, используемые Джойсом, такие как поток...

СЛУЧАЙНАЯ КНИГА

Egretta Garzetta - Փափուկ բարձերի վրա

Փափուկ բարձերի վրա
Книга - Փափուկ բարձերի վրա.  Egretta Garzetta  - прочитать полностью в библиотеке КнигаГо
Название:
Փափուկ բարձերի վրա
Egretta Garzetta

Жанр:

Зарубежная современная проза

Изадано в серии:

неизвестно

Издательство:

SelfPub

Год издания:

ISBN:

неизвестно

Отзывы:

Комментировать

Рейтинг:

Поделись книгой с друзьями!

Помощь сайту: донат на оплату сервера

Краткое содержание книги "Փափուկ բարձերի վրա"

Ամեն ինչ չէ, որ երևում է մարդուն իրական ձևով։ Շրջապատող իրականությունը տարբերվում է բոլորի պատկերացումներից, բոլորի՛․․․ սակայն նշանակություն չունեն այդ բոլորը, երբ կործանվում են մի՛ հոգու հավատը, որդիական սերը և ի հայտ է գալիս այն որ իր հարազատներն էլ հասարակ մահկանացու են, ոչ թե աստվածներ․․․
К этой книге применимы такие ключевые слова (теги) как: Самиздат,жизненные ценности,иллюзии жизни,армянский язык,проблемы современности

Читаем онлайн "Փափուկ բարձերի վրա". [Страница - 3]

стр.
բայց ինչու՞ ճակատագրական, ու՞մ համար… իր կյանքում ոչինչ չի փոխվի, միայն թե աչքից ընկածների թիվը կավելանա։ Սակայն չգիտես ինչու ամաչում էր։ Ինչու՞ ինքն էլ չգիտեր… ինչու՞ թող իրե՛նք ամոթ ունենային, ոչ թե ռոմանտիկ հանդիպում անցկացնեին ուրիշի տանը, այն էլ հրավիրված լինելով ծննդյան տոնին։ Դեռևս հույս ուներ որ սենյակում եղբայրն է իր փալասներից մեկի հետ։ Նորից պարզեց ձեռքը ու նորից ետ արեց։ Լսեց որ դռան մյուս կողմից մեկը մոտենում է, ինքն էլ չգիտես ինչու, հինգ տարեկան երեխայի նման վազեց հանդիպակաց սենյակը ու թաքնվեց դռան ետևը։ Իշխանիկի ննջասենյակն էր։ Հասցրեց վրա քաշել դուռը իր ետևից։ Բայց այն ինչ տեսավ նա դռան ճեղքից շանթահար արեց։ Դուռը ճռռալով բացվեց ու դուրս եկավ իր հայրը՝ Կարենը, իսկ մի քանի վայրկյան անց Վարդիթերը՝ հոր փաստաբանը։ Նազանը հազիվ զսպեց ճիչը, աչքերը կլորացան ու սիրտը սուր ծակեց… ձեռքը մի նյարդայնացած շարժում գործեց, որ հրի բացի դուռը ու դուրս ցատկի, սակայն մի աներևույթ ուժ ետ պահեց իրեն։ Գլուխը անզոր կախվեց կրծքին, ոտքերը թուլացան ու աչքերը մթնեցին։ Կամաց սողաց պատն ի վար ու նստեց հատակին։ Մնաց այսպես մի քանի րոպե։ Գլուխը պտտվում էր ու չէր կարողանում տեղավորել ուղեղի մեջ տեսածը։ Մի սաստիկ մթության մեջ կարծես հայտնվեց։ Սառը քրտինքը պատեց ողջ մարմինը, ծանրացավ ու թեքվեց առաջ։ Չի՛ կարող պատահել։ Սա թյուրիմացությու՛ն է։ Հայրը նման տմարդիություն չէր անի։ Նազանը բռնվեց եղբոր մահճակալից ու ոտքի ելավ, ապա օրորվելով դուրս ելավ ու դարձավ դեպի իր դուռը։ Չկարողացավ դիպչել բռնակին։ Թվում էր թե ամբողջությամբ կեղտ է։ Արմունկով քաշեց ներքև ու մտավ մեջ։ Առաջինը ինչին նայեց դա մահճակալն էր։ Երևում էր որ հապճեպ են կարգի բերել։ Դառնության ժպիտը լուսավորվեց Նազանի դեմքը։ Օրիորդը մոտեցավ ու զզվանքով քաշեց սպիտակեղենն գցեց հատակին։ Սիրտը խառնեց դուրս նետվեց դեպի միջանցքի վերջում գտնվող զուգարան։

_Տեր աստված… այս ինչ արեց մեր հետ…

Նա ջուր խփեց դեմքին ու մի րոպեում լվաց մաքրեց դիմահարդարման սրահում երկու ժամվա աշխատանքի արդյունքը։ Չէր կարողանում հավաքել մտքերը ու սթափ մտածել տեսածի մասին։ Արցունքները անվերջ գլորվում էին այտերն ի վար։ Նայեց հայելու մեջ։ Իր մոխրագույն աչքերը դարձել էին անգույն, սոսկաց երբ տեսավ դեմքի գույնը։ Սակայն հոգու գույնը… մնա՞ց հոգի…Սիրտը կարծես պոկել էին կրծքից ու նետել խավարի մեջ։ Ուղեղն էլ այդ խավարում կորցնում էր հստակ մտածելու կարողությունը։ Ի՞նչ կատարվեց… ինչպե՞ս է հիմա իջնելու ցած ու նայելու հոր դեմքին… բա մայրը՛… Նազանը բռնվեց պատից որ չընկնի։ Նորից ջուր շփեց դեմքին ու բուռով մի քանի ագահ կում արեց։ Բայց վերջին կումը թարս գնաց, թե ինչ կատարվեց, ջուրը դուրս հոսեց բերանից, թքեց… ինչպե՛ս կթքեր հոր երեսին… ապա ուղղվեց, նայեց նորից հայելու մեջ, ցցվեց մի դիվական արցունքոտ ծիծաղով, շփեց ձեռքերը երեսին ու սեղմեց բերանին որ չգոռա, որ ոչ մեկը չլսի իր սարսափած ճիչը.... կուլ տվեց արցունքները ու շունչ քաշեց, ուշադիր զզնեց իր կարմրած աչքերը, խճճված մազերը ու խղճած ինքն իրեն։

_Խեղճ Նազան… ինչու՞ փախար… պետք էր մնալ դռան առաջ, թող բացեր ու տեսներ քեզ… կտեսնեինք թե ի՞նչ դեմքով է նայելու աչքերիդ մեջ…

Վերցրեց սրբիչը ու սրբեց դեմքը։ Ապա ոտքերը, որ կարծես դարձել էին անզգամ ծանրաքարշ զանգվածներ տարին նրան դուրս։ Միջանցքում ոչ ոք չկար։ Ինչպես մինչև այդ։ Հետաքրքիր է ինչի՞ մասին էին մտածել այդ երկու արարածները։ Նազանը չէր գտնում ուրիշ բառ։ Մտավ իր ննջասենյակ։ Նայեց հատակին ընկած անկողնուն, խորին տհաճությունից խլրտացին անարգված որդիական զգացմունքները։ Ինչպե՞ս կարող էր իր հարազատ հայրը դավաճանել մորը, այն էլ սեփական տան մեջ… դստեր անկողնում։ Մի՞թե վերացել են ամեն սրբություն։ Մի՞թե դա իր ճանաչած, սիրելի ու հարգելի հայրիկը չի։ Ինչու՞ ոտնահարեց մորը։ Մի՞թե այդ աստիճան կենդանի է դարձել որ սիրուհուն տանի աղջկա ննջասենյակ։ Ինչի՞ մասին էր մտածում այն մարդը որի մազերը արդեն սպիտակում են։ Ո՞ր օրվանից է այդ կապը հաստատվել։ Ինչքա՛ն կույր էր ինքը եղել։ Ինչպե՞ս չի տեսել, չի զգացել։ Նազանը նորից հեկեկաց։ Ի՞նչ աչքերով է նայելու հորը։ Կարողանալու է արդյոք թաքցնել զգացմունքները, ծածկել հոգու խռովությունը։ Թե գնալ ու հաշիվ պահանջել, գոռալ ու գոչել թե. «Հայրիկ, ի՞նչ արի՛ր։ Ոչնչացրի՛ր բոլորիս»։ Իսկ եթե՞ մեկը իմանա։ Գուցե և մեկնումեկը արդեն գիտի։ Ամո՜թ… Նազանը նկատեց մահճակալի տակ ընկած մի փայլուն իր։ Մոտեցավ կռացավ։ Ապարանջան էր։ Իր ապարանջանի պատճենն էր։ Աչքերը բոցկլատին բարկությունից։Լիրբը՛… բայց ո՞վ էր ավելի անառակ, ո՞ր մեկը։ Նայեց ձեռքին… այո նույնն է… հորեղբա՛յրն էլ… լրիվ խելքները կորցրել են, քանի լիրբ կա՞ իրենց ընտանիքում։ Հորեղբոր նվերը վառում էր։ Օդը քիչ եկավ։ Պատերը սեղմում էին ու ճզմում իրեն։ Ինքը դարձել մի գարու հատիկ։ Մի՞թե սա իրականություն է։ Սա է Նազանի նախանձելի կյանքը։ Չէր կարող --">
стр.

Оставить комментарий:


Ваш e-mail является приватным и не будет опубликован в комментарии.