Библиотека knigago >> Проза >> Зарубежная современная проза >> Փափուկ բարձերի վրա


СЛУЧАЙНЫЙ КОММЕНТАРИЙ

# 1420, книга: Выхода нет
автор: Кара Хантер

"Выхода нет" Кара Хантер — захватывающий полицейский детектив, который заставил меня сидеть на краешке стула на протяжении всей книги. История начинается с загадочной смерти молодой женщины, найденной в заброшенном доме. Детектив по расследованию убийств Ада Джонс берется за дело и быстро понимает, что у жертвы было запутанное прошлое. По мере углубления расследования Ада обнаруживает скрытую сеть лжи и секретов, которые связывают между собой разных людей из разных слоев...

СЛУЧАЙНАЯ КНИГА

Во всеоружии (Overgeared) Книга 30. Park Saenal
- Во всеоружии (Overgeared) Книга 30

Жанр: ЛитРПГ

Год издания: 2020

Серия: Во всеоружии

Egretta Garzetta - Փափուկ բարձերի վրա

Փափուկ բարձերի վրա
Книга - Փափուկ բարձերի վրա.  Egretta Garzetta  - прочитать полностью в библиотеке КнигаГо
Название:
Փափուկ բարձերի վրա
Egretta Garzetta

Жанр:

Зарубежная современная проза

Изадано в серии:

неизвестно

Издательство:

SelfPub

Год издания:

ISBN:

неизвестно

Отзывы:

Комментировать

Рейтинг:

Поделись книгой с друзьями!

Помощь сайту: донат на оплату сервера

Краткое содержание книги "Փափուկ բարձերի վրա"

Ամեն ինչ չէ, որ երևում է մարդուն իրական ձևով։ Շրջապատող իրականությունը տարբերվում է բոլորի պատկերացումներից, բոլորի՛․․․ սակայն նշանակություն չունեն այդ բոլորը, երբ կործանվում են մի՛ հոգու հավատը, որդիական սերը և ի հայտ է գալիս այն որ իր հարազատներն էլ հասարակ մահկանացու են, ոչ թե աստվածներ․․․
К этой книге применимы такие ключевые слова (теги) как: Самиздат,жизненные ценности,иллюзии жизни,армянский язык,проблемы современности

Читаем онлайн "Փափուկ բարձերի վրա". [Страница - 2]

стр.
բռնակը ու արագ քայլերով հեռացավ, միաժամանակ սրբելով աչքերը։ Ովքե՞ր էին այդ անամոթները, որ չէին ամաչել։ Ո՞ր մեկն էր իր ծանոթներից կամ հարազատներից։ Գուցե նորի՛ց Սամվե՞լն է։ Իջավ ներքև։ Նազանը գլուխը ծռեց հյուրասենյակում գտնվող հյուրերի կողմ, Սամվելը այնտեղ էր, ուստի անցավ խոհանոց, որ մի բաժակ ջուր խմի ու մտքերը թարմացնի։ Այնտեղ էին հորեղբոր երկվորյակները՝ Ռոստամն ու Ռուսլանը և իր մեծ եղբայրը՝ Աշոտը։ Տեսնելով իրեն երեքն էլ ժպտացին։ Սեղանին մի քանի շիշ օղի կար։ Գոնե ուտելու նորմալ բան վերցնեին, լիքը ճաշատեսակներ կան կաթսաների մեջ։ Ռոստամը ցած դրեց ձեռքից ըմպանակը և մոտեցավ Նազանին։

_Ո՞նց ես, իմ անուշ քույրի՛կ։

Նա առավ օրիորդին թևի տակ։ Սուր խմիչքի հետ էր գալիս։ Սպիտակ վերնաշապիկը կորցրել էր նախկին թարմությունը ու նման էր ճմրթված անձեռոցիկի։ Նա իրենից փոքր էր երկու տարով, բայց պահում էր իրեն այնպես կարծես տասը տարով մեծ էր։ Սակայն հիմա… Ճոճվում էր ոտքերի վրա։

_Լավ եմ։ Ռոստա՛մ, դու ո՞նց ես։ Մի քիչ շա՞տ չես խմել,_շշնջաց օրիորդը նրա ականջին։

Ռոստամը փքվեց հնդկահավի նման։ Բաց թողեց քրոջ ուսը ու հատուկ բարձր ասաց.

_Մի՛ փչացնի՛ տրամադրությունս։ Այսօր քեֆս լավ է։ Աշոտ, քույրդ մի տարով մեծացավ խելք է սովորեցնում։

Աշոտը, որ պակաս խմած չէր հաստ փորը առաջ տնկած մոտեցավ։

_Մի նեղացնի Նազանին։

Նազանի հոնքերը զարմանքից բարձրացան։ Աշոտը պաշտպանու՞մ է իրեն։ Սա երա՞զ է։ Հետաքրքիր է ի՞նչ է ուզելու իր չափազանց «բարի» եղբայրը։

_Թո՛ղ նրան։ Այսօր նրա օրն է։ Քույրս այսօր մեծ գումար է հավաքել։ Նրա հետ պետք է ընկերություն անել։

«Հասկանալի՛ է։ Երկար սպասել չտվեց». Անցավ հիասթափված օրիորդի մտքով։

_Ի՞նչ ես ուզում, որ անեմ, Նազ։ Այսօր բոլոր ցանկություններդ կատարելու ենք,_խառնվեցավ նրանց Ռուսլանը։

Նազանը մի պահ մտածեց ու ասաց.

_Ուզում եմ, որ եղբայրներս մի քիչ խելք հավաքեն։

Տղաները միահամուռ ծիծաղեցին։

Նազանը մի բաժակ ջուր վերցրեց ու գնաց նրանց մոտից։ Դուրս եկավ պատշգամբ։ Չզգաց որ մեկի զույգ աչքերը հետևում էին իրեն։ Մտովի վերադարձավ միջանցք ու կանգնեց սեփական ննջասենյակի դռան առաջ։ Բայց ո՞վ… ո՞ր մեկը… հայրը հավաքել է իր բոլոր բարեկամներին, եթե ասել ճիշտը, ապա բոլոր նրանց ումից ունի օգուտ, իսկ իսկական հարազատներից ոչ մեկը չկա։ Օրինակ մորաքույրը։ Ո՞ւմ պետք է հասարակ հավաքարարը։ Բայց ո՞վ է այնտեղ։ Նազանը տհաճությամբ բերանը ծռեց։ Ինչպե՞ս է սրանից հետո մտնելու իր ննջասենյակ։ Զզվանքով նայեց ետ ու նկատեց որ մայրն է մոտենում։

_Չե՞ս փոխել շրջազգեստդդ։Նազա՜ն… Նազա՛ն, չասացի գնա հագուստդ փոխիր։

Նազանը չպատասխանեց։

_Քո հետ եմ, աղջի՛կ։

_Ավելի ուշ, մայրի՛կ… ավելի ուշ կգնամ։

Մայրը համաձայնվեց, բայց աղջկան նկատողություն արեց.

_Ինչու՞ ես մենակ թողել հյուրերին։ Ամո՛թ է։

_Ամո՞թ է…

Նազանը ակամա քմծիծաղ տվեց.

_Ամոթ է,_կրկնեց նա։

Նրա բարակ շրթունքները կծկվեցին ու նյարդայնացած դողացին, բայց զսպեց իրեն։

_Հայրդ, ամեն ինչ քո՛ համար է անում։ Ինչո՞վ ես դժգոհ։ Հիմա՛ ինչը սրտովդ չի։

_Մայրի՛կ, ես գոնե մի բառ ասացի։ Ի՞նչ ես ուզում հիմա ինձնից։

_Ուզում եմ որ ժպտա՛ս։ Չեմ ուզում տեսնել այդ թթու՛ կիտրոնի՛ արտահայտությունը դեմքի՛դ։

Նազանի շրթունքները մի այլանդակ ժպիտ գծեցին անգույն դեմքին։

_Այսպես լա՞վ է։

_Դերասանություն մի՛ արա՛։ Մի հատ որ խփեցի, գլուխդ կջարդեմ։

Նազանը մի հիասթափված հայացք շնորհեց մորը և գնաց։ Գնաց հյուրերի մոտ։

_Նա՛զ, մի տեսակ ես,_հետևից գրկեց ուսերը Ալինան։ Այդ ժպտերես աղջիկը միշտ էլ զգացել նրա տրամադրությունը։

_Լավ եմ, Ալինա… ուղղակի… լավ հետո կպատմեմ։

Նազանը աշխատեց անփույթ ձևանալ։ Ընկերուհու հետ միացավ պարողներին։ Ինչքան էլ աշխատում էր ձևացնել, որ ամեն ինչ նորմալ է։ Տրամադրությունը ընկավ։ Մի՞թե նորմալ է որ սեփական ննջասենյակը ապրում է առանձին կյանքով։ Ինքը հյուրի նման կանգնել է շեմքին, որովհետև ինչ-որ մեկը կենդանի բնազդներն է բավականացնում։ Նորից մտովի բարձրացավ վերև։ Հանգիստ չէր տալիս հարցը. «Ովքե՞ր են։ Չլինի թե ապուշ եղբայրն է։ Իրենց ընտանիքում, բացի Սամվելից, միայն Իշխանիկը կարող է նման հիմարություն դուրս տալ։ Բայց աղջիկը ո՞վ է»։ Իրոք Իշխանիկը այստեղ չէր։ Նոր հիշեց, որ նրան առավոտից չի տեսել։ Ոչ էլ երբ եկավ վարսավիրանոցից։ Եթե այստեղ լիներ անպայման կասեր. «Ի՞նչ ես պճնվել տոնածառի նման»։ Ուրեմն նա՛ է։ Բա էլ ո՞վ։ Միայն այդ հիմարը կարող էր նման լրբություն անել։ Եթե նա չի, ապա ո՞վ… Ո՞ր կենդանին։ Ո՞ր մեկը իր ծանոթներից թքել է իրենց վրա։ Ո՞վ է այդ հերոսը որ ոտնակոխ է արել հյուրընկալության օրենքները, և զոռ տվել կենդանական զգացմունքներին։ Օրիորդի սիրտը ճմլվեց։ Ինքն էլ չհասկացավ ինչպես ոտքերը բերեցին իրեն նորից ննջասենյակի մոտ։ Ոչ ձայն այլև չկար, բայց զգում էր որ մեջն են։ Չհամարձակվեց բացել դուռը։ Ինչ որ զգացմունք ստիպում էր խուսափել այդ ճակատագրական քայլից։ Ճակատագրակա՞ն… --">
стр.

Оставить комментарий:


Ваш e-mail является приватным и не будет опубликован в комментарии.