Библиотека knigago >> Проза >> Военная проза >> ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ


Джоан Роулинг "Гарри Поттер и Орден Феникса" - это пятая книга в популярной серии о юном волшебнике Гарри Поттере. Народный перевод, выполненный энтузиастами, предлагает уникальный взгляд на историю. Этот том знаменует собой поворотный момент в серии, поскольку Гарри и его друзья вступают в битву с Лордом Волан-де-Мортом и его последователями. В книге представлено множество новых и захватывающих персонажей, таких как мрачная профессор Умбридж и отважный Орден Феникса. Народный...

СЛУЧАЙНАЯ КНИГА

Кроваво-красная машинка. Мари-Од Мюрай
- Кроваво-красная машинка

Жанр: Детская проза

Год издания: 2019

Серия: Секретер

СЛУЧАЙНАЯ КНИГА

Глеб Успенский. Юлий Исаевич Айхенвальд
- Глеб Успенский

Жанр: Критика

Серия: Силуэты русских писателей

ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ - ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ
Книга - ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ.  ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ  - прочитать полностью в библиотеке КнигаГо
Название:
ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ
ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

Жанр:

Военная проза

Изадано в серии:

неизвестно

Издательство:

SelfPub

Год издания:

ISBN:

неизвестно

Отзывы:

Комментировать

Рейтинг:

Поделись книгой с друзьями!

Помощь сайту: донат на оплату сервера

Краткое содержание книги "ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ"

Լևոն Ադյանի գրականությունը հայրենի տան, բնակավայրի, իր հարազատ եզերքի պատմության գեղարվեստական վերարտադրումն է` ժամանակների հոլովույթում։ Նրա ստեղծագործության գեղարվեստական արժանիքը «Կորսված բարդիներ» գրքում պայմանավորված է հայրենի եզերքի գեղեցկության՝ հեղինակին տեսանելի պատկերներով: Ինչպես համանուն « Կորսված բարդիներ» վեպում, այնպես էլ գրքում տեղ գտած «Փորձարկում», « Դեղձանիկը գեղ-գեղ երգեց գետից այս կողմ» վիպակներում ու ,,« Էն լոռու ձորն է» էսսեում մարդկային հարաբերություններն ու զգացմունքները դիտարկված են իրականության գեղարվեստական ճշմարիտ խորապատկերների վրա: PDF-формат издания не отображает используемый в книге шрифт.


К этой книге применимы такие ключевые слова (теги) как: Самиздат,искатели приключений

Читаем онлайн "ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ". [Страница - 154]

հետ եմ վերջին պահին,– շշնջաց Ալեքսանդրա Եմելյանովնան՝ սեղմվելով ընկերուհուն։

Մեքենանրը կանգ առան մի լքված հանքահորի մոտ, տափաստանում։ Երիտասարդ գվարդիականներին սկսեցին ցած հրել թափքերից, շարք կանգնեցնել։ Բորյան մոտեցավ Մայային, բռնեց նրա ձեռքը։ Մայան նայեց նրան, օրորեց գլուխը՝ «պետք չէ»։

–Կեցցե սովետական կարմիր բանակը,– հանկարծ լսվեց Եվգենի Մաշկովի ձայնը ։– Կեցցե մեր մեծ հայրենիքը։ Մա՛հ ֆաշիստներին։

–Ռուհե,– գոռաց Գեդեմանը՝ վազելով Մաշկովի կողմը։– Լռել, լռել․․․

Մաշկովին հրելով տարան դեպի հանքահորը։

–Դու կլինես ութսունմեկերորդը,– մռլտաց Գեդեմանը և լարերով կապկպված Մաշկովին կենդանի հրեց մութ հանքահորի մեջ։

–Հաջորդը,– ոստիկանների վրա գոռաց Զախարովը։

Սկսեցին խումբ-խումբ մոտեցնել։ Նրանց գնդակահարում կամ կենդանի հրում էին ներքև։

Քարշ տալով մոտեցրին Վիկտոր Տրետյակևիչին, սակայն նա հանքահորի մոտ ազատեց կապկպած ձեռքերը և անսպասելի բռնելով Զախարովին՝ քաշեց դեպի հորը։ Սոլիկովսկին ավտոմատի կոթով խփեց Տրետյակևիչի գլխին։ Վիկտորը միանգամից փլվեց գետնին։ Ոստիկանները նրան կենդանի հրեցին հանքահորի մեջ։

–Սրիկա ,– սարսափահար հևում էր Զախարովը ։– Քիչ մնաց տաներ հետը։ Շնորհակալություն, Սոլիկովսկի։ Լավությունդ չեմ մոռանա․․․

Հետո առաջ հրեցին Վանյա Զեմնուխովին, Տոլյա Պոպովին, Ուլյային, Ալեքսանդրա Եմելյանովնային․․․ Մայային ու Բորյային տարան միասին։ Բորյան վերջին պահին շրջվեց, Մայային սեղմեց կրծքին։ «Շնորհակալություն,– մարող շշուկով ասաց նա։– Շնորհակալություն, որ դու եղել ես, և որ դու․․․» Նրան չթողեցին ավարտել խոսքը, Սոլիկովսկին հրեց նրանց մութ հանքահորի մեջ․․․

Իսկ հետո դահիճները հանքահոր նետեցին երկաթի ծանր կտորներ, քարեր, մի քանի վագոնետներ։

Երիտասարդ գվարդիականների հառաչանքներից ու տնքոցներից երերում էր հողը։

Իսկ հետո եղավ լռություն։

Իսկ հետո ձյուն տեղաց․ երկինքը երկար արտասվեց ճերմակ փաթիլ-արցունքներով։

Հետո լուսինն անցավ ամպերի ետևը։ Երկինքը պատվեց խավարով։

Խավարի մեջ անընդհատ խշշում, օրորվում էին բարդիները։

Տխուր օրորվում էին բարդիները։


Վ Ե Ր Ջ Ա Բ Ա Ն Ի Փ Ո Խ Ա Ր Ե Ն


Իսկ հետո՞… Հետո՝ ոչինչ. գալիս են նորերը, սիրում են, գողունի համբուրվում են խշշուն բարդիների տակ:       Երևի հիշում կամ չեն հիշում նրանց, ովքեր չկան արդեն:       Եվ քեզ են հիշում, Մայա, կամ գուցե և չեն հիշում. չէ-որ երկար տարիներ են անցել…

Ես եկա հեռավոր Կրասնոդոն, Պերվոմայկայում գտա ձեր տունը:      Ես խոսել էի քո ուսուցիչների հետ, ովքեր անհուն կարոտով էին հիշում քեզ, հանդիպել էի ողջ մնացած ընկերներիդ, որոնց հետ խնդուն օրեր եք ապրել ոչ այնքան հեռու մանկութ տարիներին, միասին ծիծաղել ու վշտացել՝ տարված անհոգ խաղերով:

Ես ուզում էի տեսնել այն բոլոր իրերը, ինչին ձեռք ես տվել, ուզում էի տեսնել քո գրասեղանը, քո մահճակալը, քո գրքերը, այն ամենը, ինչ կապված էր քեզ հետ:

Ես այնպես կուզենայի, որ դու հիմա նստած լինեիր իմ դիմաց:

Ես ուզում էի տեսնել մորդ, նրա հետ զրուցել քո մասին, սակայն դա հնարավոր չէր:       Մայրդ հիվանդ էր, նրան չէր կարելի անհանգստացնել:      Մորդ բազում թախանձանքներին, որ իր դուստրը Կրասնոդոնի կոմերիտշրջկոմի անդամ է եղել, դպրոցի կոմերիտկազմակերպության քարտուղար, որ նա, հատկապես նա է կազմակերպել ու գլխավորել Պերվոմայկայի ընդհատակյա կազմակերպությունը, նա է արժանի հերոսի կոչման և ոչ բնավ իներորդ դասանանի աշակերտուհի Ուլյանա Գրոմովան, վերևներում լրբորեն պատասխանել էին, որ Գրոմովայի ռուսական ազգանունն ավելի հնչեղ է:      ,,Այդ օրվանից վեր չի կենում անկողնուց, տանջվում, Մայայի անունն է տալիս շարունակ, արտասվում է…-դառնակսկիծ ասաց մորաքույր,– մի երկու օրից եկեք, գուցե հաջողվի զրուցել հետը…,,:

Երկու օր հետո մայրդ չկար արդեն:      Վերջին վայրկյանին նա խնդրել էր քո նկարը , սեղմել էր կրծքին ու մարել:

Երկինքը մանր անձրև էր մաղում: Ես կանգնել էը ձեր տան մոտ, անձրևի տակ, երկար ժամանակ չէի կարողանում հեռանալ:       Հետո հեռվից նորից ետ նայեցի, իրիկնային աղջամուղջի մեջ, բլրի վրա միայնակ կանգնած էր ձեր տունը՝ լքյալ ու անտերունչ…


================


Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԷՆ ԼՈՌՈՒ ՁՈՐՆ Է

ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

ԴԵՂՁԱՆԻԿԸ ԳԵՂ-ԳԵՂ ԵՐԳԵՑ ԳԵՏԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ

ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ


УТЕРЯННЫЕ ТОПОЛЯ

(Эссе. Две повести. Роман.)

На армянском языке

--">

Оставить комментарий:


Ваш e-mail является приватным и не будет опубликован в комментарии.